Ներքին 3 տարի առաջ - 22:01 11-07-2022

Ալեն Սիմոնյանի շվայտ հանգստի հետքերով. ինչ են պարզել իրավապահները

Անցած տարի` սեպտեմբերին, տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը ակտիվ կերպով հանգստանում Հունաստանում:

Տեսանյութում պաշտոնյաները պարում էին ակումբային երաժշտության ներքո և վայելում հանգիստը:

Կադրերում երևում էր նաև, որ ԱԺ նախագահի և իշխանական պատգամավորների հետ ակումբում է նաև «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանը (Վիվառոյի Վիգեն)։

Սոցիալական ցանցերում լուրեր էին շրջանառվում, որ հենց գործարար Վիգեն Բադալյանն է վճարել իշխանական թիմի անդամների հանգստի համար։ Հետագայում նաև լուրեր տարածվեցին, որ սա հերթական քաղաքական կոռուպցիայի դրսևորումն է, այսինքն` Վիգեն Բադալյանը ֆինանսավորում է իշխանականների հանգիստը` հետագայում սեփական բիզնեսի համար արտոնություններ ստանալու ակնկալիքով: Այժմ իշխանության ներկայացուցիչները կրկին հանգստի մեկնելու են պատրաստվում, և չի բացառվում, որ էլի ցոփ ու շվայտ երեկոներից տեսանյութեր կտարածվեն` իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սակայն մինչ այդ Oragir.news-ը փորձեց պարզել, թե այս հրապարակումները իրավապահների կողմից ուսումնասիրվե՞լ են, գործ հարուցվե՞լ է, Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի հանգստի հանգամանքները պարզվե՞լ են: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` Հակակոռուպցիոն կոմիտեից հետևյալն են հայտնում.

«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է Ձեր նշած տեսանյութը, սակայն դրա վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել` նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութը առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում»:

Փաստորեն Հակակոռուպցիոն կոմիտեն միայն տեսանյութն է դիտել ու եզրակացրել, որ դրանում առերևույթ հանցանք չկա։

Դատախազությանը ևս դիմել էինք, պարզվում է դատախազությունը նաև ԶԼՄ հրապարակումներն է ուսումնասիրել, բայց էլի բան չի գտել.

«Հայտնում ենք, որ հարցմամբ նշված հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մեդիառեսուրսների մշտադիտարկման շրջանակներում: Այդ հանգամանքներն ինքնին առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակել, ինչով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական վարույթ չի նախաձեռնվել»:

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի