Ավելին 1 տարի առաջ - 13:07 23-05-2025

Բանկը անկողնուն գամված 96-ամյա կնոջից պահանջել է ներկայանալ մասնաճյուղ՝ թոշակը վճարելու համար

Մեքսիկայում գործող բանկերից մեկը սկանդալի կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ պահանջել է, որ անկողնուն գամված 96-ամյա կինը տեղափոխվի բանկի մասնաճյուղ, որպեսզի նրա ինքնությունը հաստատվի և հնարավոր լինի կենսաթոշակը վճարել:

Ինչպես գրում է Oddity Central-ը, BBVA (Banco Bilbao Vizcaya Argentaria) բանկի պահանջը կատարելու համար կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են բանկի մասնաճյուղ: Կադրերն արագորեն տարածվել են համացանցում՝ առաջացնելով օգտատերերի բարկությունը:

96-ամյա Ֆիդելյա Վասկես Նունյոն չի կարող շարժվել՝ ծերության և տարբեր հիվանդությունների պատճառով, բայց չնայած որդու՝ մոր ինքնությունը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը բանկ ներկայացնելու փորձերին, նրանց պարտավորեցրել են կնոջը տեղափոխել մասնաճյուղ՝ շտկելու վերջինիս կենսաչափական տվյալների մեջ անճշտությունը, որը վեց ամիս թույլ չէր տվել կանխիկացնել թոշակը:

Կնոջ ընտանիքը բողոքներ է ներկայացրել Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովին, Օախակայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և Ֆինանսական ծառայություններից օգտվողների պաշտպանության ազգային հանձնաժողովին:


Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը