Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:59 29-05-2025

Ավինյանը իր թալանի աթոռին գամված մնալու համար սկսում է սուտ խոսել. Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Օրեր առաջ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ այո, մանկապարտեզի հետ կապված խնդիր կա, և մենք ճիշտ ենք ասում, որ խնդիր կա։ Նա նշեց նաև, որ մանկապարտեզների մասով հարուցվել է քրեական գործ։ Սակայն այդ հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց, նա հայտարարեց, թե կոռուպցիա չկա։ Նրա այս իրարամերժ հայտարարությունները պարզապես ծիծաղելի են։

Արձանագրում ենք շատ կարևոր փաստ. նոր «բարեկարգված», բայց արդեն քանդվող մանկապարտեզների շուրջ բարձրացված հանրային մեծ աղմուկի ֆոնին Տիգրան Ավինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց թալանի աթոռին գամված մնալու համար, սկսում են սուտ խոսել՝ հակասելով իրենց իսկ նախորդ հայտարարություններին՝ փորձելով հանրային դժգոհությունը մեղմել։

Երբ պաշտոնյան հարկադրված սուտ է խոսում՝ իր իսկ նախորդ խոսքերին հակասելով, դա նշանակում է միայն մեկ բան, մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ճշմարտությունը նրանց ստիպում է ստել։

Այսինքն՝ օրեր առաջ կոռուպցիա կար, իսկ հիմա՝ կոռուպցիան պարզապես «անհետացավ»՞։ Բա եթե կոռուպցիա չկա, ապա ինչու մանկապարտեզները երկու տարի է չեն գործում, և ինչու է քրեական գործ հարուցվել։

Նշեմ, որ թիվ 105 մանկապարտեզի շինարարը «Լիլանարմ» ՍՊԸ-ն է, որի տնօրենը ՔՊ-ական Նարեկ Պոզոյանն է՝ Երևանի ավագանու ցուցակում ընդգրկված։ Իսկ այդ քանդվող, փլվող, անորակ աշխատանքների համար քաղաքապետարանը վճարել է 222 միլիոն դրամ։ Սա այն դեպքում, երբ նախկինում հայտարարում էին, թե իբր որևէ գումար չի վճարվել։

Իսկ թիվ 137 մանկապարտեզի շինարարը «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը Արամ Սարգսյանի կուսակից Կառլեն Մինասյանն է։ Այդ մանկապարտեզի շինարարության համար քաղաքապետարանը վճարել է 226 միլիոն դրամ, այսինքն՝ նախատեսված գումարի մոտ 90 տոկոսը արդեն վճարված է այդ «բարեկարգման» աշխատանքների համար։

Նշեմ, որ վերոնշյալ մանկապարտեզները վաղուց պետք է շահագործման հանձնված լինեին, բայց ինչպես տեսնում եք՝ ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզներն։

Հիմա արդեն պարզ է դառնում, չէ՞, թե ինչու է Տիգրան Ավինյանը հակասում իր իսկ նախորդ հայտարարությանը և ասում, որ կոռուպցիա չկա՝ որովհետև խոսքը գնում է իրենց կուսակիցների ընկերությունների մասին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին