Ներքին 7 ամիս առաջ - 22:33 18-12-2025

Գումար չունենալու պատճառով 5-րդ հարկից ընկած տղամարդուն չեն վիրահատել, նա գամվել է անկողնուն

2025 թվականին Հրազդանում բազմահարկ 5 հարկանի շենքերից մեկի պատուհանից 47-ամյա տղամարդն ընկել է, ինչի հետևանքով բազմաթիվ, բազմաբեկոր կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Տուժածի կնոջ՝ Լուսինեի խոսքով, ամուսնու վիճակը սկզբում ծայրահեղ ծանր է եղել։ Նրան նախ տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց, սակայն այնտեղ պարզվել է, որ կոտրվածքները բազմաքանակ ու բարդ են։ Սրա հետևանքով հիվանդին շտապ տեղափոխել են Երևան՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոց։

«Միքայելյան հիվանդանոցում հաջողվել է և՛ կյանքը փրկել, և՛ ֆիքսել կոտրվածքները։ Սկզբում կիրառվել են ֆիքսատորներ, որոշ ժամանակ անց նաև վիրահատություն է իրականացվել։ Բոլոր միջամտությունները եղել են համավճարի պայմաններում, և մեզ մեծ աջակցություն է ցուցաբերել «ԻԱ» բարեգործական ընկերությունը՝ համավճարի մասը վճարելու հարցում»,- նշում է նա։

Վերջինիս խոսքով՝ այս վիրահատությունից հետո անհրաժեշտ էր կատարել ևս 2–3 վիրահատություն, որպեսզի հնարավոր լիներ վերականգնել քայլելու կարողությունը։ Սակայն անհրաժեշտ իմպլանտների գումարի բացակայության պատճառով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, և մեկ ամիս անց պետք է կրկնակի հետազոտություն անցներ՝ պարզելու համար, թե ինչպես են ոսկորները սերտաճել։

«Բժիշկներն ասել են, որ եթե ոսկորները արդեն կպած լինեն ոչ ճիշտ դիրքով, հնարավոր է՝ վիրահատությունն ուշացած համարվի, և պրոթեզավորում իրականացվի։ Խնդիրը հիմնականում կոնքի շրջանում է․ կոնքերն ամբողջությամբ կոտրված են, կան բազմաբեկոր վնասվածքներ։ Կոնքի վիրահատության համար անհրաժեշտ էր շուրջ 21 պտուտակ և մի քանի այլ մետաղական ֆիքսատորներ, որոնց արժեքը պետական ֆինանսավորման մեջ չի մտնում»,- ասում է տուժածի կինը։

Լուսինեի փոխանցմամբ՝ բժիշկների նախնական հաշվարկով միայն կոնքի վիրահատության սարքավորումները կարող էին արժենալ շուրջ 300 հազար դրամ, իսկ դեղորայքը, արյան փոխներարկումն ու մյուս ծախսերը՝ մոտ 1,5 միլիոն դրամ։ Պրոթեզավորման վերջնական արժեքը դեռևս հայտնի չէ։

Ընտանիքը դիմել է նաև սոցիալական հարցերով զբաղվող պետական կառույցներին, սակայն ստացել է պատասխան, որ անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը հնարավոր է սկսել միայն պարտադիր 90-օրյա ժամկետը լրանալուց հետո։

«Չնայած ներկայացրել ենք նախնական էպիկրիզը, որտեղ նշված է, որ կոտրվածքները բազմաբեկոր են և ծանր, միևնույն է՝ մեզ ասել են, որ 90-օրյա ժամկետը պարտադիր է։ Նույնիսկ հիվանդանոցից փորձել են համակարգով դիմում ներկայացնել, սակայն այն չի ընդունվել»,- պատմել է Լուսինեն։

Լուսինեն նաև բարձր է գնահատել Միքայելյան հիվանդանոցի բժշկական անձնակազմի աշխատանքը՝ նշելով, որ բուժանձնակազմը, մասնավորապես բուժող բժիշկը, մեծ հոգատարությամբ ու անշահախնդրորեն արել է հնարավոր ամեն ինչ։

«Իմ միակ ցանկությունն այն է, որ ամուսինս կարողանա ոտքի կանգնել, վիրահատությունները շարունակվեն, և նա նորից քայլի»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ
09:32 Wildberries-ի պահեստը Եկատերինբուրգում ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման