Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:55 20-05-2025

Հաշմանդամություն ունեցող կնոջից անասնաբույժի տեղեկանք են պահանջել

«Շուրջ 20 տարի պայքարում եմ ցավի դեմ։ 2003 թվականից առողջական ծանր խնդիրների հետևանքով դարձել եմ առաջին կարգի հաշմանդամ։ Ունեմ ոտքի նյարդի վնասվածք, որն ուղեկցվել է ողնաշարային դեֆորմացիաներով, և այս ամենը հանգեցրել է նրան, որ ընդհանրապես չեմ կարողանում քայլել։ Բացի այդ, ունեմ ծանր էպիլեպսիա՝ հաճախակի ցնցումներով, ինչպես նաև շաքարային դիաբետի 1-ին տիպ՝ օրական 4 անգամ ինսուլին են ընդունում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գայանե Ամիրջանյանը։

Լոռու մարզի Շամլուղ գյուղի 43-ամյա բնակիչ Գայանե Ամիրջանյանը հաշմանդամություն ունի և միայնակ է ապրում, սակայն ամիսներ շարունակ չի կարողանում ստանալ պետության կողմից սահմանված աջակցությունը։

Մինչդեռ անցյալ տարի նրան արդեն տրամադրվել էր 20 հազար դրամ աջակցություն՝ եռամսյակային հիմքով, սական գումարը տրամադրվել է միայն 3 ամիս։

«2025 թվականի փետրվարին դիմեցի Սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ ակնկալելով կրկին ստանալ նույն աջակցությունը։ Սկզբում ասացին, որ հասնում է և կտրամադրեն։ Ավելի ուշ ինձ տրամադրեցին փաստաթղթեր, որոնցով հաստատվում էր, որ ես սոցիալապես անապահով եմ։ Նշված ժամկետին ներկայացա այդ փաստաթղթերով, սակայն պահանջեցին ներկայացնել տեղեկանք իմ թերապևտ բժշկի կողմից»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ մեկ ամիս շարունակ ասում էին մինչև բժիշկդ չբերի թուղթ, չես կարող ստանալ գումարը։ Հետո, երբ բժիշկը հաստատեց, որ այդպիսի պահանջ չկա, ասում են՝ դու ես սխալ հասկացել, մենք նման բան չենք ասել։ Ասում են՝ գուցե անասնաբույժի թուղթ էինք ուզել․ «Ես ապրում եմ շենքում՝ 4-րդ հարկում, և ինվալիդ եմ։ Սա ուղղակի ծաղրանք է»։ Քաղաքացու պահանջը մեկն է՝ արդար վերաբերմունք և գործընթացի անխափան իրականացում. «Ես ավել ոչ մի բան չեմ ուզում, քան այն, ինչ ինձ հասնում է։ Միայն՝ առանց ստի, առանց խուսափելու և ծաղրանքի»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»