Ներքին 1 տարի առաջ - 18:15 20-05-2025

Բա դու է՞դ աղջիկն ես, Նառ. ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական լուզեր թոշակառուի կարգավիճակում. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞:

Անժելայի մասին բան չունեմ ասելու, առանձնապես չեմ առնչվել նրա հետ, բայց այ Նառա՜ն…Երբ Նառան առաջատար լրագրող էր, եւ աշխատում էր մեր թերթում, ես, որպես սկսնակ լրագրող, նրա երկրպագուն էի։ Ինձ դուր էր գալիս նրա գրելու ոճը, աշխատելու արագությունը, մտքի ճկունությունը, գրպանում դրված սիրուն ձեւակերպումները, որ րոպեների ընթացքում հայտնվում էին հոդվածի մեջ։ Ինձ առհասարակ դուր էր գալիս նրա՝ ոչ սովորական, տարբերվող կերպարը, արտաքին տվյալներից մինչեւ յուրօրինակ բառապաշար։ Հետո նա որոշեց մտնել քաղաքականություն։ Հետո հայտնվեց հատակում։

Բա դու է՞դ աղջիկն ես,Նառ։ Ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Ընդ որում՝ լուզեր թոշակառուի։ Ափսոս չի՞ քո միտքը, տարիներով կուտակած գիտելիքը, քո ինտելեկտը, համաշխարհային գրականությունը, որ ուղեղիդ մի անկյունում լուռ տանջվում է, մինչ դու ծառայություն ես մատուցում մեծ էշերից որեւէ մեկին։ Գուցե նրան, որ հայտարարում էր, թե Հայաստանի ամենահարուստ մարդը Նիկոլն է։ Եփած հավի ծիծաղն եկավ։ Գուցե մյուսին, որ չեմ էլ հետեւում՝ ինչ է բարբաջում։ Չգիտեմ։ Կարեւոր էլ չէ, թե ում։

Նոր կյանք սկսիր, Նա՜ռ, նո՜ր կյանք։ Երբեք ուշ չէ։ Մի հատ թափ տուր քեզ, հարգիր քեզ, սիրիր քեզ, դու լուզեր չես, քո նման կանայք լուզեր չեն լինում, մի’ հանձնվիր միջավայրի պահանջներին, քո’ ճանապարհն ընտրիր»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք