Մամուլ 1 տարի առաջ - 08:10 20-05-2025

ԱԱԾ տնօրենը մատաղ է տվել․ ում է հրավիրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել: Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ: Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:

Ծնողներից մեկը մեզ հետ զրույցում տարակուսեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները` փոխարենը համախմբված պայքարի դուրս գալու, ՔՊ-ականների հետ համախմբված ուտել-խմելու են գնում: Բայց մենք տեղեկացանք, որ մի շարք ծնողներ նաեւ մերժել են հրավերը եւ չեն մասնակցել այդ հավաքույթին: Պարզ է, որ իշխանության տարբեր օղակներ զբաղված են հանրային դժգոհության օջախները մարելով, իսկ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների դժգոհությունը ՔՊ-ի համար ամենավտանգավոր դրսեւորումներից է: Բայց որ այդ դժգոհությունը մարելուն կարող էր լծվել նաեւ ԱԱԾ տնօրենը, փոխանակ մեր երկրի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներով զբաղվի, արդեն բոլոր պատկերացումներից վեր էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան