Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:56 11-02-2024

Մեր որդիների մատաղ կյանքը խլել են, հիմա էլ փառքն են ուզում խլել. որդեկորույս ծնողների արձագանքը՝ Փառքի անկյունների վերացմանը

Ըստ շրջանառվող խոսակցությունների`ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին, որ կրթօջախներից հեռացնեն Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Բարձրացված աղմուկի ֆոնին՝ ԿԳՄՍ նախարարությունը բարձր մակարդակով հերքում է այս տեղեկությունը։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների մայրերի հետ։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդ սպայի՝ Վաչե Պետրոսյանի մայրը՝ Գայանե Ծատուրյանն ասում է՝ եթե նման բան լինի, ամբողջ Սիսիանը ոտքի կհանեն, և ոչ ոք չի լռի։

«Ես իմ տղայի նկարը փառքի անկյունից հանողին չգիտեմ թե ինչ կանեմ։ Մի փառքի էլ արժանի չե՞ն մեր տղաները էս անիծված երկրում։ Մեր որդիների մատաղ կյանքը խլել են, հիմա էլ փառքն են ուզում խլել»,-ասում է տիկին Գայանեն։

44-օրյա պատերազմում անմահացած մեկ այլ զինվորի՝ Արամ Թորոսյանի մայրը` Թագուհի Արիստակեսյանն ասում է. «Փառքի անկյունը պետք է մնա, որ գալիք սերունդը հիշի ու հպարտանա անմահ հերոսներով, որ այդ սերունդը ապրում է այդ հերոսների շնորհիվ։ Ինձ թվում է՝ ով հրաման է տվել դա կատարել, թյուրիմացություն է, ճիշտ քայլ չէ։ Նրանք չեն կարող, ոչ մեկը թույլ չի տա»,-ասում է տիկին Թագուհին։

«Իրականում ես վստահ էի, որ մի օր հերթը կհասնի փառքի անկյուններին։ 2021 թ․, երբ ՊՆ նախարությունից այցեր էին անում զոհված տղաների տուն, հարցերից մեկն էլ լինում էր՝ փառքի անկյուն դպրոցը ունի՞, թե՞ ոչ։ Ու եթե չէր լինում, զարմանում էին, եթե չեմ սխալվում, իրենք էլ են հորդորել, որ դպրոցներում լինի այդ փոքրիկ անկյունը։ 2022 թ․ այս ամենի մեղավոր վարչապետը ամբիոնից հայտնեց, որ ճանապարհներից պետք է հանվեն խաչքարերը, քանի որ գերեզման են սարքել։ Այդ ժամանակ քչերը վրդովվեցին, ու շատերը չպատկերացրին, որ հերթը փառքի անկուններին է հասնելու։ Ճանապարհներից հանեցին տղաների նկարներով պաստառները, և ծնողների այն հարցին, թե ինչու, ոչ մի պատասխան այդպես էլ չեղավ։

Իսկ հիմա վստահ եմ, որ ներքին հրահանգ է եղել, ինչքան էլ փորձեն արդարանալ կամ պարզաբանել, որ նման հրաման չկա, չեմ հավատում։ Ոչ մի տնօրեն էսօր այս հարցով դպրոց գնացած ծնողին չի ասի, որ նման հրաման կա, կվախենան, իսկ այս բարձրացված աղմուկի պատճառով ուղղակի մի քիչ ուշ կհանեն քիչ-քիչ»,-ասում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը` Գայանե Արզումանյանը։

Տիկին Գայանեի խոսքով՝ տղաները զոհվեցին գիտակցաբար հանուն Հայրենիքի, հանուն հողի ու իրենց ընտանիքի ու նաև հանուն նրանց նման ոչնչությունների։

«Այո՛, իրենք գիտեին․ որ Արցախը հանձնելու են ու գիտակցաբար էսքան զոհ տվեցին, որ արդարացնեն Արցախի հանձնումը»,-եզրափակում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը` Գայանե Արզումանյանը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան