Ներքին 1 տարի առաջ - 10:19 13-05-2025

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Infiniti»-ն, որը կոտրել է լուսակիրն ու բախվել ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Հրաչյա Քոչար և Փափազյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Արսեն Ա.-ի վարած «Infiniti» և 30-ամյա Էրիկ Հ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Վվթարի հետևանքով 2 վարորդներն ու «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Նարեկ Պ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծառին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության և լուսակիրների խնդրով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք