Արտաքին 1 տարի առաջ - 20:23 01-05-2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները:

Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։

«Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն Ուկրաինայի հետ, էլեկտրականության անջատումներ: Պատկերացրեք, եթե Սերբիան 24 ժամով հոսանքազրկվեր, մեզ գլխիվայր կկախեին։ Բայց միակ ու գլխավոր խնդիրը սա է»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում «Երեկոյան նորություններ» թերթը։

«Սերբիան եվրոպական ուղու վրա է և չի շեղվի դրանից, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատժամիջոց։ Ես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասացի, որ մայիսի 9-ին կգամ Ռուսաստան։ Այս խոսքն ինձ պարտավորեցնում է, ես այն տվել եմ իմ ժողովրդին, բոլորին։ Ուրիշ ոչ ոք չպետք է գնա ու տուժի, ես կգնամ, եթե ինձ հետ ինչ-որ բան չպատահի կամ ինչ-որ անհավանական սպառնալիք չլինի Սերբիայի համար։ Սերբիան սրանից հետո էլ կմնա եվրոպական ճանապարհին։ Սա չենք կարող փոխել…»,- եզրափակել է երկրի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին