Ներքին 1 տարի առաջ - 18:03 21-04-2025

«ՎԱՎ» կոշիկի արտադրամասի պատուհանից ներս են մտել ու, կոտրելով չհրկիզվող պահարանի փականը, հափշտակել մոտ 2 մլն դրամ. shamshyan.com

Ապրիլի 11-ին անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոց 10/5 հասցեում գործող կոշիկի արտադրամասի պատուհանից ներս մտել և իր սենյակում գտնվող չհրկիզվող պահարանի փականը կոտրելու եղանակով գողացել այնտեղ եղած ողջ գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գեորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաները պարզել են, որ ապրիլի 10-ից՝ ժամը 23։00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 09։15-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք «ՎԱՎ» կոշիկի արտադրամասի պատուհանից մուտք են գործել ներս, կոտրել մետաղյա պահարանը և հափշտակել մոտ 2 մլն դրամ գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կատարվածի մասին ոստիկաները զրուցել են նաև Վահրամ Ղ․-ի հետ, ով «Վահրամ Ղազարյան» ԱՁ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ