Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 17-04-2025

Ո՞ւր ա կառավարություն, որ արցախցիների իրավունքներով էլ զբաղվի. հարցում

Նախօրեին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախյան խնդրի վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարությանը, նշել է, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին կխոսեն։

«Փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո և հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռչակումից հետո այդ օրակարգը չի կարող շարունակվել, էն պարզ պատճառով, որ այնտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որի իրավունքների մասին խոսենք»,- հայտարարել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի արցախցիների իրավունքներով»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց։ «Անպայման, բա ո՞վ պիտի զբաղվի` ե՞ս ու դո՞ւ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Հայաստանի կառավարությունը պետք է զբաղվի արցախցիների հարցերով։

«Բա իհարկե պետք է զբաղվի։ Սահմանադրությամբ ինքն է երաշխավորը, բայց պարզվեց հակառակը։ Նրանք մեր դարպասն էին, հիմա դարպասները բացել են, թշնամուն հրավիրել են երկիր։ Մեր վերջն են ուզում»,- նշեց նա։ Քաղաքացացիներից մեկի կարծիքով էլ` չունենք կառավարություն։

«Ո՞ւր ա կառավարություն, որ զբաղվի, կառավարություն չկա։ Ես խորհուրդ կտայի կառավարության ղեկավարի, այսինքն` վարչապետի տղային, որ մի քիչ հասունանա «Սամվել» վեպը կարդա ու զբաղվի նենց, ոնց որ Սամվելը զբաղվեց իր հոր ու մոր հետ»,- ասաց նա։

«Պետք է զբաղվի, բայց չի զբաղվում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին