Ներքին 1 տարի առաջ - 19:24 28-03-2025

Արծվաբերդում բեռնատարն այրվել է երթևեկության ընթացքում. վարորդը հասցրել է փրկվել

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի տարածքում բեռնատարում գազի արտահոսքի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Արծվաբերդի վարչական ղեկավար Լևոն Մադյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ մեքենայում միայն վարորդն է եղել։ Նա գյուղից դուրս է եկել և հանդ աշխատանքի գնալիս ճանապարհին նկատել է, որ մեքենան վառվում է։ Վարորդը արագ դուրս է եկել ու զանգահարել հրշեջ ծառայություն։

«Մեքենան չի պայթել, քանի որ կրակը արագ մարվել է։ Ճիշտ է, վատ բան է պատահել, բայց կարևորը, որ մարդկային կորուստներ չկան»,- նշեց Մադյանը։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը մեքենայի անսարքությունն է եղել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են