Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 18:30 22-03-2025

Հատուկ կարծիք. Պետությունն իբր հարստանում է, բայց մարդիկ մնում են աղքատ

Հայաստանի համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, նախորդ տարի աճել է 5,9 տոկոսով և կազմել 10 տրլն 127 մլրդ դրամ, մեկ շնչի հաշվով 3 մլն 338 հազար դրամ, այսինքն 8000 դոլար:

Մեկնաբան Արմեն Աթալյանն առաջարկում է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում ՀՆԱ-ի աճը:

«Եթե դուք 3000 դրամով գնել եք սնունդ, ձեր ընկերը 30000 դրամով բուժել է իր ատամը, իսկ հարևանը 300 հազարով վարձակալել է իր բնակարանը, ապա այդ պահին ձեր 3-ի համախառն ներքին արդյունքը աճել է 333 հազար դրամով՝ յուրաքանչյուր շնչին՝ 111 հազար դրամ:

Այսինքն, որքան բարձր է ՀՆԱ-ն, այնքան ավելի շատ ապրանքներ և ծառայություններ է արտադրում երկիրը, ինչը նշանակում է, որ տնտեսությունն աճում է:

Լա՞վ է, շատ լավ է, հենց դրա մասին էլ խոսում են տարբեր ամբիոններից ելույթ ունեցող չինովնիկները: Բայց ո՞նց է ստացվում, որ մեր կյանքը չի փոխվում դեպի լավը, կհարցնեն շատերը և ճիշտ էլ կանեն: Որովհետև Հայաստանում եկամտի բաշխվածությունը խիստ անհամաչափ է: Այսինքն ինչ-որ մեկը, որն ունի ասֆալտի գործարան՝ կարող է ամեն տարի ավելացնել իր եկմուտները միլիոնավոր դոլարներով, միևնույն ժամանակ, նրա կողքին բնակվող հազարավոր մարդիկ հնարավոր է պայքարեն օրվա հացի համար»,- նկատում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը