Ներքին Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 21:00 10-05-2025

Հատուկ կարծիք․ Ում են խանգարում Խոզնավարի խրամատները

Սյունիքի սահմանամերձ Խոզնավար գյուղի որոշ բնակիչների խնդրանքով իշխանությունները որոշել են ապամոնտաժել գյուղի տարածքում կառուցված պաշտպանական խրամատները:

«Արմեն Աթալյանը նկատում է, որ 2020-ի պատերազմից հետո, Սյունքի մարզի բազմաթիվ գյուղեր հայտնվեցին առաջնագծում և վերածվեցին թիրախների ադրբեջանցիների համար: Գրեթե ամեն գիշեր թշնամու զինվորները կրակ են բացում սահմանագծի այս կամ այն հատվածում:

Մարդիկ հասկացան նաև, որ պատերազմի վերսկսման և առաջնագծի ճեղքման դեպքում՝ չեն հասցնի տարհանել իրենց ընտանիքներին: Դրա համար էլ որոշ գյուղերում հենց բնակիչների նախաձեռնությամբ պաշտպանական երկրորդ գծի նման մի բան ունենալու նպատակով սկսեցին կառուցել խրամատներ: Դրանցում դիրքավորվելու են հենց գյուղերի զինված տղամարդիկ, այսինքն աշխարհազորայինները:

Հիմա Իմքայլական պատգամավորներից մեկի հավաստմամբ, որոշում է կայացվել ապամոնտաժել այդ խրամատները, իբր որոշ բնակիչների պահանջով: Վստահ եմ, որ սահմանային գյուղերում էլ կան իշխանությանը հաճոյանալու ցանկություն ունեցողներ, բայց նախաձեռնությունը վստահաբար գալիս է ոչ թե նրանցից, այլև իշխանությունից: Սեփական որոշումերը ժողովրդի ցանկությամբ պատճառաբանելն այս կառավարության սիրած գործելակերպն է»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը