Հատուկ կարծիք 1 տարի առաջ - 21:30 24-05-2025

Հատուկ կարծիք․ Հայկական կոնյակը, վրացական ստուգումը և առաջիկա ճգնաժամը

Արմեն Աթալյանը նկատում է՝ Հայաստանի ալկոհոլ արտադրողների համար Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ, որպես գլախվոր սպառման շուկա, դե իսկ Վրաստանն էլ այդ շուկա մեր ապրանքները հասցնելու միակ ուղին է: Վերջին շաբաթներին սակայն այդ ուղին լուրջ խնդիր է դարձել հայ կոնյակագործների և գինեգործների համար: Չնայած որ հայկական կոնյակը և գինին չի սպառվում Վրաստանում, վերջին մեկ ամիսը որակի ստուգման պատճառաբանությամբ թույլ չի տրվում այն արտահանել Ռուսաստան, պահվում է Վրաստանի տարածքում:

«Հայ կոնյակագործները և գինեգործներն արդեն մի քանի բողոքի ակցիա են անցացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Խախտվում են ռուսական վաճառքի ցանցերի հետ կնքված պայմանագրերը, հայ արտադրողների նկատմամբ տուգանքներ են կիրառում, մարդիկ ֆինանսական վնասներ են կրում և կորցնում են շուկաներ: Ո՞վ է դրա համար պատասխանատու:

Ամենահատկանշականն այն է, որ թեմայի վերաբերյալ որևէ հայ չինովնիկ չի կարողանում շաղկապված պատասխան տալ: Ի՞նչ իրավունքով է տարանցիկ երկիրը իր տարածքում պահում սեփական շուկայի համար չնախատեսված ապրանքը: Տպավորություն է, որ հայ արտադրողները մնացել են մենակ հարևան պետության հետ կոնֆլիկտում: Իսկ առջևում ամառ է, խաղողի բերքը մշակելու ժամանակը: Իսկ ինչ է լինելու, երբ ալկոհոլ արտադրողների մոտ սկսեն ֆինանսական խնդիրներ, ճիշտ է, տուժելու է նորից խաղող արտադրողը, որին սուբսիդավորել էր պետությունը, իբչ գյուղատնտեսության աջակցման նպատակով»,- նշում է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:16 Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
10:59 Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ
13:42 Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
14:10 Կալլասը զգուշացրել է Ուկրաինայի համար սպասվող ծանր ձմռան մասին
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը