Նիժնի Նովգորոդում հայը վարձակալել է 150 մեքենա, ապա վաճառել դրանք
Նիժնի Նովգորոդում Սահակ Խաչատրյան անունով մի տղամարդը վարձակալել է 150 ավտոմեքենա, ապա վաճառել է դրանք։
Տղամարդը վաճառել է մեքենաները 3.300–5.500 դոլարով, մինչդեռ դրանցից ամեն մեկի շուկայական արժեքը եղել է մոտավորապես 22.000–33.000 դոլար։
Սկզբում նա ժամանակին վճարել է վարձավճարները՝ վստահություն շահելով ընկերություններից, բայց հետո դադարեցրել է վճարումները և սկսել արագ վաճառել բոլոր մեքենաները։
Ըստ ռուսական աղբյուրների՝ տղամարդը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար։
Չնայած տուժողների դիմումներին՝ ոստիկանությունը դեռևս հրաժարվում է քրեական գործ հարուցել։