Ներքին 1 տարի առաջ - 12:46 23-02-2025

Պարզ չդարձավ՝ Էդգար Ղազարյանը կարո՞ղ է քննադատել ադրբեջանցի դատավորներին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ֆեյսբուքյան գրառումը. «Էդգար Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվել է մասնակի

Դատարանի որոշմամբ սահմանափակվել է Էդգար Ղազարյանի կողմից իր հրապարակային ելույթներում ներկայացնել բացառապես դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նշված անձանց մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին «արատավորող տեղեկություններ»:

Ըստ այդմ` Էդգար Ղազարյանի հրապարակային քաղաքական և քաղաքացիական գործունեությունը մնացած մասով չի սահմանափակվելու:

Այնուհանդերձ, դատական ակտը պարտադիր բողոքարկելու ենք, իսկ ընդդիմադիր խոսքի լռեցման այս նոր «սմարթ» գործիքակազմը մանրամասն ներկայացնելու ենք միջազգային գործընկերներին։

Հ.Գ. Ո՛չ քննիչի պատասխաններից և ո՛չ էլ դատական ակտից պարզ չդարձավ, թե արդյո՞ք Էդգար Ղազարյանը կարող է քննադատել Բաքվում պահվող մեր հայրենակիցների գործերը քննող ադրբեջանցի «դատավորներին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում