Ներքին 2 տարի առաջ - 14:40 07-08-2024

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է մասնագիտական ամառային դպրոց

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է մասնագիտական ամառային դպրոց․


«2024 թվականի օգոստոսի 21-ից 25-ը Տավուշի մարզի Գոշ գյուղում կազմակերպվում է Իրավունքի պաշտպանության ամառային դպրոց։ Դրա շրջանակներում մասնակիցներին գիտելիքներ ու հմտություններ կփոխանցեն իրավապաշտպանության հարուստ փորձառություն ունեցող մասնագետները։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 8-ը [email protected] էլ.փոստին ուղարկել ինքնակենսագրություն (CV), ինչպես նաև մոտիվացիոն նամակ (Motivation Letter)՝ առավելագույնը 800 բառ։

Ծրագրի գործընկերներն են Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։

Դասընթացին մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ խիստ սահմանափակ։

Ծրագրի համակարգողն է իրավագիտության թեկնածու, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի