«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ներկայացուցիչները հանդիպել են ֆրանսիական պահպանողական կուսակցության պատվիրակության հետ
copy image url

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ներկայացուցիչները հանդիպել են ֆրանսիական պահպանողական կուսակցության պատվիրակության հետ

Ներքին 1 ամիս առաջ - 10:13 25-04-2025
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության պատվիրակության հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է մարդու իրավունքներին, իրավապաշտպանությանը և ժողովրդավարությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Առանձին անդրադարձ է կատարվել ընդդիմադիր քաղաքական խոսքի ճնշման մտահոգիչ դրսևորումներին Ֆրանսիայում, Հայաստանում ու, առհասարակ, Եվրոպական տարածաշրջանում։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» ներկայացուցիչները երախտագիտություն են հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժյուլի Ռըշընյոյին՝ հայկական օրակարգի հարցերը (Հայոց ցեղասպանություն, Արցախի հարց) մշտապես բարձրաձայնելու համար։

Ձեզ գուցե հետաքրքրի