Ներքին 1 տարի առաջ - 13:18 22-02-2025

Էդգար Ղազարյանի պաշտպանութունը ստանձնել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը

Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրենից ներկայացնում է ժողովրդավարական ավանդական չափորոշիչներով չարգելված քննադատական խոսքը լռեցնելու հակաիրավական նոր գործիքակազմի ներդրման փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

««Հաջողության» դեպքում այն հետագայում կարող է կիրառվել ընդդիմադիր հայացքներ ունեցող գործնականում ցանկացած անձի նկատմամբ։

Ուստի «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հույժ կարևոր է համարում այդ փորձի խափանումը հանրային իրազեկման, իրավական փաստարկման և օրենքով չարգելված այլ միջոցներով։

Նշվածի հիման վրա մենք որոշել ենք, Էդգար Ղազարյանի առաջարկությամբ և համաձայնությամբ, նրա պաշտպանությունը ստանձնել ամբողջ կազմով։

Իրավապաշտպաններ՝

Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան
Ռուբեն Մելիքյան»,- ասվում է հայտարարությունում:

Հիեցնենք, որ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին նախօրեին կանչել էին քննչական կոմիտե, որտեղ էլ հայտնել էին նրան առաջադրված մեղադրանքի մասին, այն է՝ դատավորներին վիրավորելը իր արտահայտած հանրային խոսքում: Իրավապաշտպանները, քաղաքական գործիչները մեղադրանքը որակում են որպես Էդգար Ղազարյանին լռեցնելու, նրա հանրային խոսքը արգելելու փորձ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում