Արևմուտքի հեգեմոն նկրտումները Դոնալդ Թրամփի օրոք «ավելի համերաշխ կկառուցվեն»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլորի համար ակնհայտ են հավաքական Արևմուտքի հեգեմոն նկրտումները, որոնք կառուցվել են նախորդ վարչակազմի օրոք: Այս վարչակազմի օրոք, կարծում եմ, կառուցումն էլ ավելի համերաշխ կլինի»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի երկխոսության վերականգնման պայմանը կլինի այն, թե որքանով են ամերիկացիները հաշվի առնելու ռուսական շահերը: