Արտաքին 3 տարի առաջ - 19:30 20-06-2023

Արևմուտքը հայ-ադրբեջանական կարգավորմանն օգնելու անկեղծ ցանկություն չունի. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հուսով է, որ Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու նրանց միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Ցավոք, նրանում, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու, այլ տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու և որպես որոշիչ դեր ունեցող ուժ հաստատվելու ցանկություն»,- ասել է նա։

Լավրովի համոզմամբ՝ արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվելու դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»: «Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք նրանց հետ կատարվողը»,- կարծում է նա։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Մոսկվան դեմ չէ, որ միջազգային այլ խաղացողներ իրենց ուժերը փորձեն միջնորդության հարցում։ Նա միևնույն ժամանակ նախազգուշացրել է, որ միջնորդությունը պետք է հետապնդի այնպիսի պայմանավորվածությունների ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը։

Նա նշել է, որ «պայմանավորվածությունների ձեռքբերումը հնարավոր է միայն այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շրջանակում, որոնք ստորագրել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը»։

Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը դրվել է 2020 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության շնորհիվ, երբ ստորագրվել է վերջնական կարգավորման սկզբունքների մասին առաջին եռակողմ հայտարարությունը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այնուհետև ընդունվել են բարձր մակարդակի ևս մի քանի եռակողմ հայտարարություններ, որոնք նվիրված են իրավիճակի լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ ջանքերի տարբեր ասպեկտներին։

«Դա վերաբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի