Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:13 14-05-2022

Արևմուտքը տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել ՌԴ-ին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Մոսկվային «տոտալ հիբրիդային պատերազմ» է հայտարարել, որի հետևանքները «կզգան բոլորը՝ առանց բացառության»։ Լավրովն Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Արևմուտքի գործողություններն անվանել է «քարանձավային ռուսաֆոբ պոռթկում», խոսել է «ռուսական ամեն ինչը չեղարկելու մշակույթի» և «պետական ​​ծովահենության» մասին՝ կապված Արևմուտքում ռուսական ակտիվների հետ։

ԱԳ նախարարը Մոսկվայում ելույթ է ունեցել Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում, որի կազմում ընդգրկված են Կրեմլին հավատարիմ ռուս քաղաքագետներ և արտաքին քաղաքականության փորձագետներ։

Լավրովի խոսքով, այժմ որոշվում է «Ռուսաստանի տեղն աշխարհակարգի ապագա ճարտարապետության մեջ»:

Ըստ նրա՝ Արևմուտքի հետ առճակատման գնալով՝ Ռուսաստանը սերտ հարաբերություններ կհաստատի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պարսից ծոցի երկրները և Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից դուրս այլ պետություններ: Ընդ որում՝ ռուս նախարարը գործնականում չի խոսել Ուկրաինայի պատերազմի մասին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան