Արտաքին Ներքին 36 րոպե առաջ - 08:49 19-10-2026

Հայաստանը ՄԱԿ-ում անդրադարձել է նոր ատոմակայանին անցնելու խնդրին

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի Առաջին կոմիտեի միջուկային զենքերի վերաբերյալ թեմատիկ քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի օր առաջ ուժի մեջ մտնելու կարևորությունը։

Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ սերտ համագործակցությանն՝ այդ թվում Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմակայանին անցումն անվտանգ և պատասխանատու իրականացնելու հարցերում։

Ամենից շատ դիտված