Արտաքին 1 տարի առաջ - 11:30 02-01-2025

Լաս Վեգասում Թրամփի հյուրանոցի մոտ պայթել է վառելիքի տարաներով բեռնված Tesla Cybertruck-ը

Ոստիկանությունը հետաքննում է վառելիքի տարաներով և հրավառելիքով բեռնված Tesla ընկերության Cybertruck ավտոմեքենայի պայթյունը, որը տեղի է ունեցել Նևադա նահանգում, Լաս Վեգասում՝ Թրամփի հյուրանոցի մոտ, հայտնում է BBC News-ը։ Փոխանցում է Tert.am-ը։

Պայթյունի հետևանքով վարորդը մահացել է, յոթ մարդ վիրավորվել է։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը, Tesla Cybertruck-ը վարձակալվել է Կոլորադոյում և քաղաք է ժամանել չորեքշաբթի առավոտյան՝ պայթյունից երկու ժամ առաջ։ Հյուրանոցի դիմաց կայանված ապակե մուտքի մոտ՝ մեքենան սկսել է ծուխ արձել, այնուհետև պայթել Է։

Մամուլի ասուլիսում շերիֆ Քևին Մաքմահիլը ցույց է տվել պայթյունի կադրերը և հետևանքների լուսանկարները։ Կադրերում երևում է, թե ինչպես է բեռնատարը կայանել հյուրանոցի դիմաց։ Բեռնատարը մի քանի վայրկյան կանգնել է, իսկ հետո՝ պայթել։

Մաքմահիլը հայտնել է, որ իշխանությունները հետաքննում են՝ արդյոք պայթյունն առնչություն ունի Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին