Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:17 15-12-2024

Ռուսաստանը Դամասկոսից հեռացրել է իր դիվանագիտական ​​անձնակազմին

Ռուսաստանը Դամասկոսից հեռացրել է իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անձնակազմի մի մասին, ինչպես նաև Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Աբխազիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնը։

«Դեկտեմբերի 15-ին ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի հատուկ չվերթով Խմեյմիմ ավիաբազայից Դամասկոսում ՌԴ արտասահմանյան առաքելությունների անձնակազմի մի մասը տեղափոխվեց Չկալովսկի օդանավակայան։ Տարհանվել են նաև Բելառուսի, Հյուսիսային Կորեայի և Աբխազիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այտ կապակցությամբ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն չի ներկայացրել, բայց հաղորդագրության մեջ նշվում է, որ Դամասկոսում ՌԴ դեսպանատան աշխատանքը շարունակվում է։

Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման քաղաքական կոմիտեի հետ, որը ղեկավարել է կառավարական ուժերի վրա հարձակումը: Ի թիվս այլ բաների, ինչպես նշվում է, ՌԴ դեսպանատան դիվանագետները հանդիպել են խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել Սիրիայում դիվանագիտական ​​առաքելության և ՌԴ քաղաքացիների անվտանգության հարցեր։

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ Սիրիայում իր երկու ռազմաբազաների՝ Լաթաքիայի նահանգի Խմեյմիմ ավիաբազայի և Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս ռազմածովային բազայի պահպանման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
20:00 Դեղերի շուկան` բախտի քմահաճույքին. դեղերի կրկնակի թանկացման պատճառները