Ուղիղ եթեր
Արտաքին 53 րոպե առաջ - 09:30 28-10-2026

ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսում հարվածել են թմրանյութ տեղափոխելու մեջ կասկածվող նավի

Ամերիկացի զինվորականներն ավիահարված են հասցրել մի նավի, որը, հետախուզության տվյալներով, թմրանյութ էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM)։

«Օպերատիվ խումբը հարված է հասցրել արագընթաց նավի, որը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղով։ Հետախուզական հաստատված տվյալների համաձայն՝ նավն ակտիվորեն ներգրավված էր թմրանյութերի առևտրում։ Գործողության ընթացքում ոչնչացվել է հինգ թմրաահաբեկիչ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Անցյալ տարվա սեպտեմբերից ԱՄՆ զինվորականները 72 ավիահարված են հասցրել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում թմրավաճառներին պատկանող ենթադրյալ նավերին, որոնցով, ամերիկյան հետախուզության պնդմամբ, թմրանյութ էր տեղափոխվում։ Հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 218 մարդ։

Ինչպես նման դեպքերի մեծ մասում, զինվորականները չեն ներկայացրել ապացույցներ, որ նավը թմրանյութ էր տեղափոխում։

Հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է զինամթերքը խոցում փոքր նավը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը Լատինական Ամերիկայի կարտելների հետ «զինված հակամարտության» մեջ է, և հարձակումներն արդարացրել էր որպես անհրաժեշտ սրացում՝ դեպի Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքը կասեցնելու և ամերիկացիների կյանքը խլող մահացու գերդոզավորումները կանխելու համար։

Ամերիկյան իշխանությունները «թմրաահաբեկիչների» ոչնչացման մասին հայտարարությունները հիմնավորող ապացույցներ չեն ներկայացրել։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև