Ներքին 1 տարի առաջ - 22:00 10-12-2024

Առանձնատուն, հողամասեր, մեքենա, 5 մլն եկամուտ․ Շավարշ Արամյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ԺՊ-ի թեկնածուների ու նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարին որոշելու համար անցկավող փրայմերիզին մասնակցում է 7 թեկնածու․ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։

Թեպետ փրայմերիզը կավարտվի այսօր, սակայն Oragir.News-ն այս կապակցությամբ դեռևս օրեր առաջ հայտնել էր, որ ամենահավանական հաղթողը հենց Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը։ Նախորդիվ մեր ընթերցողներին ներկայացրել ենք Վահագն Մկրտչյանի, Կարեն Սարուխանյանի և Դավիթ Առուշանյանի հայտարարագրերը, այսօր կներկայացնենք նաև Շավարշ Արամյանի հայտարարագիրը, իսկ մյուս 3 թեկնածուները ԿԿՀ հայտարարագիր չեն ներկայացրել։

Որպես անշարժ գույք՝ Շավարշ Արամյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 2 հողամաս՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքում, որոնք նա գնել է 2018 թվականի մարտի 7-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Արամյանը հայտարարագրել է 2000 թվականի արտադրության GAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2012 թվականի փետրվարի 21-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 500 հազար դրամ, տարեվերջին՝ 300 հազար դրամ։

Հաշվետու տարում Արամյանի եկամուտը կազմել է 3 մլն 303․117 դրամ, որը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն դրամ։

Արամյանի կինը՝ Արաքսյա Մովսիսյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 առանձնատուն՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքում, որը նա նվիրատվություն է ստացել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Մովսիսյանը չի հայտարարագրել։

Ամբողջ տարվա ընթացքում նրա բանկային հաշիվները դատարկ են եղել, կանխիկ գումար նույնպես վերջինս չի ունեցել։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 940․026 դրամ, որից 1 մլն 440․026 դրամը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացած աշխատավարձն է, 500 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 500 հազար դրամ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է