Ներքին 1 տարի առաջ - 20:30 06-11-2024

Տպավորի՞չ, թե՞ անկեղծ. ինչպես է Նիկոլ Փաշինյանն արտահայտում իր զգացմունքները

Այսօր ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո համաշխարհային առաջնորդներն քաղաքական հայտնի դեմքերն անմիջապես սկսեցին շնորհավորական ուղերձներ հղել։

Շատ չուշացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը։ Փաշինյանը նախ X-ի իր միկրոբլոգում ջերմ շնորհավորանքներն է հղել Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Հետո նաև պաշտոնական հաղորդագրությամբ է շնորհավորել Թրամփին, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Փաշինյանի հերթական շնորհավորական ուղերձը և վերջին մի քանի օրերին աշխարհի տարբեր հատվածնեում տեղի ունեցած ընտրական գոծընթացներից հետո նրա շնորհավորական ուղերձները կարելի է պարզ բաժանել 2 մասի․ ՀՀ վարչապետը մի մասին «ջերմորեն» և «անկեղծ» շնորհավորանք է փոխանցում, իսկ մի մասի հաղթանակից էլ պարզապես տպավորվում է։

Ուշագրավ է, որ Փաշինյանին տպավորում են յուրայինների, այլ կերպ ասած՝ «սրտի թեկնածուների» հաղթանակները, իսկ ահա «անկեղծ» շնորհավորում է այն քաղաքական գործիչներին, ում «հարազատի» աչքով չի նայում, բայց և չի ցանկանում վատ տպավություն թողնել և ցույց է տալիս, որ նրանց հաղթանակով ևս ուրախ է։

Եվ ահա հենց այս համատեքստում Փաշինյանը շնորհավորել է Թրամփին «տպավորիչ հաղթանակի կապակցությամբ»։ Փաշինյանին տպավորել էր նաև Վրաստանում օրեր առաջ տեղի ունեցած ընտրության արդյուքը։ Իսկ ահա Մոլդովայում Մայա Սանդուի հաղթանակն, ըստ Փաշինյանի, «տպավորիչ» չէր։



Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք