Ներքին 1 տարի առաջ - 18:37 02-10-2024

Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից 51 զոհի մասին

Իսրայելի ավիահարվածների և ցամաքային գործողության հետևանքով Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում առնվազն 51 մարդ է զոհվել, 82 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Գազայի առողջապահական իշխանություններին։

Ըստ հաղորդումների՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան տանկերն առաջ են գնացել քաղաքի մի քանի հատվածներում և դրա շրջակայքում։ Բնակիչները հայտնում են գնդակոծությունների և հրաձգությունների մասին։

Վիրավորներից մեկը, որին հոսպիտալացրել են, BBC-ին հայտնել է, որ տանկերը ներխուժել են իր գյուղ՝ առանց նախազգուշացման։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ գիշերը Գազայի կենտրոնում և հյուսիսում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման թիրախների, որոնք գտնվել են տեղահանվածների ապաստարան հանդիսացող երեք դպրոցներում։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը