Նյու Յորքում և Բեռլինում հեծանիվ վարելով՝ Փաշինյանը փորձում է իր մանկական բարդույթները հաղթահարել․ հոգեբան
copy image url

Նյու Յորքում և Բեռլինում հեծանիվ վարելով՝ Փաշինյանը փորձում է իր մանկական բարդույթները հաղթահարել․ հոգեբան

Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 16:30 24-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Նյու Յորքում հեծանիվ է վարել, որտեղ մեկնել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու համար։ Այս իրողությունը բազմաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհություն ու զայրույթ էր առաջացրել, ովքեր պնդում են, որ Հայաստանի կառավարության ղեկավարի նման անլուրջ վերաբերմունքը պարզապես անընդունելի է։

Oragir.News-ի հետ զրույցում հոգեբան Միհդատ Մադաթյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր այս վարքագծով ոչինչ չի ցանկանում ապացուցել, պարզապես սա ինչ-որ իմիջային մաս է, որը նա պահում է։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը եվրոպական երկրներ կատարած այցերի ժամանակ էլ էր կնոջ հետ հեծանիվ վարում՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ կառավարության ղեկավարը հեծանիվ վարելու ընթացքը տեսանկարահանում և հրապարակում էր համացանցում․

«Կլինի Նիկոլ Փաշինյանը, թե Պողոս Պողոսյանը, դա ինքն իրենով դա մանկական բարդույթի հետևանք է, երբ երեխան փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել ու դրա համար իրեն թերի ու ոչ լիարժեք է զգացել, իսկ այժմ քշելու հնարավորություն ունի և ամեն անգամ այդ քշելն ի ցույց է դնում, կարծես թե իրենց բակի երեխաներին ասի՝ տեսեք, ես հիմա այդ հնարավորությունն ունեմ, Նյու Յորքում էլ կարող եմ քշել, Բեռլինում էլ և այլն։ Սա մանկական բարդույթի արտահայտումն է, այսպես կարող եմ մեկնաբանել»։

Oragir.News-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանի նման վարքագծից հետո միջազգային դերակատարները Հայաստանի ղեկավարին այլևս լուրջ կվերաբերվեն՝ Միհրդատ Մադաթյան պատասխանեց՝ չի կարծում, որ միջազգային դերակատարների համար Հայաստանին և անձամբ Փաշինյանին լուրջ վերաբերվելու առաջնային ցուցիչը սա է լինելու։ Նրա խոսքով՝ այս հարցում շատ ավելի լուրջ ցուցիչներ կան, ինչպիսին օրինակ սեփական հայրենիքի նկատմամբ ունեցած մոտեցումներն են, որոնք վերջին 6 տարում Փաշինյանը կտրականապես բացառել է՝ պահելով այլ երկրի, համակարգի շահեր։

«Այս իրողությունը միջազգային ոչ մի դերակատարի մոտ չի կարող հարգանքի արժանանալ։ Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև խոսքի կարևորությունը, պետք է հասկանանք, որ բոլոր ոլորտներում մարդիկ շատ ուշադիր են դիմացինի խոսքի նկատմամբ, և սուտը, որը հնչում է մարդու բերանից, իրեն անմիջապես խաղից դուրս վիճակի մեջ են դնելու։ Հավատացեք՝ բոլոր նրանց, ում Փաշինյանը հետաքրքիր է, շատ լավ գիտեն այն ստերը, որոնք նա ասում է ու բնականաբար նման մոտեցում են ցուցաբերելու։ Կերպարային առումով Փաշինյանին կարելի է բնութագրել որպես մարդ, որը չունի կարմիր գծեր, մարդ, որը կամայական պահի իր վրա կարող է ինչ-որ գույն վերցնել՝ իր հարցերը լուծելու համար, մարդ ում ասած խոսքը երբեք արժանավայել չի, վստահության արժանի չի և դրա վրա հիմնվել հնարավոր չի։ Այս ամենից հետո չեմ կարծում, որ հեծանիվի քննարկումն ակտուալ է և կարևոր»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին, թե այս ամենի միջոցով Նիկոլ Փաշինյանին հաջողվո՞ւմ է ազդել հանրության տրամադրությունների վրա՝ Միհրդատ Մադաթյանը պատասխանեց, որ իր համոզմամբ Նիկոլ Փաշինյանը հայ հանրության տրամադրությունների վրա ազդելու կարիք չունի։ Նա շեշտում է, որ Փաշինյանը Հայաստանում բռնապետական շատ լուրջ կանոններ է հաստատել, ինչի հետևանքով հանրություն՝ որպես խաղացող, խաղից դուրս է մնացել, հանրությունն այլևս դեր չունի։

«Եթե այսօր 3 միլիոն հայ, ևս մի 3 միլիոնն էլ Սփյուռքից գան Հայաստան ու Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ Փաշինյանն ասելու է, որ ինձ ժողովուրդն է բերել, և ժողովուրդը չի ցանկանում, որ ես հեռանամ, իսկ այս փոքրիկ մասայի պահանջը ես չեմ կատարելու և սրանով հարցը փակելու է, ոնց միշտ։ Սրա մասին եկեք մոռանանք, ու մեզ չտանք մեծ դերակատարում, որ մենք ունենք հանրություն, ում խաբելու համար Փաշինյանը պետք է թատրոն խաղա։

Ոնց տեսնում եք՝ մեր երկրում դատվում են մարդիկ, ովքեր ոստիկանների կողմից բռնության են ենթարկվել, սակայն դատվում են՝ ոստիկաններին բռնության ենթարկելու համար, դատվում են պարզապես ոստիկանի խոսքի, երբ կան բոլոր տեսամատերիալները ու հակառակն ապացուցող ոչ մի փաստ չկա։ Տեսեք՝ արդարադատությունն ու մնացած բոլոր ոլորտները պարզապես զրոյացված են, ուստի Փաշինյանը հանրության շրջանում տրամադրություններ ստեղծելու համար ջանքեր գործադրելու կարիք չունի, նա այդ տրամադրությունների վրա թքած ունի»,- կարծում է նա։

Միհրդատ Մադաթյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով փորձում է արտաքին լսարանի վրա ազդել՝ տպավորություն ստեղծելով, որ ինքը դեռ դեմոկրատ է ու վայելում է ժողովրդի ինչ-որ մասի հարգանքը։ «Երևի թե սրան են նվիրված, բոլոր այն տեսահոլովակները, որոնցում ինքը ոտքով ինչ-որ տեղ է գնում կամ հեծանիվ է քշում և այլն։ Համոզված եղեք, որ այն խաղացողները, որոնք իրեն դրսից օգնել են գալ իշխանության երևի թե չեն տեսնում, որ Հայաստանի ամբողջ ոստիկանական ուժերը պահում են իրեն, բայց տեսնում են, թե ինքը ոնց է հեծանիվ քշում։ Սա բերում է նրան, որ ինքը հանրության որոշակի շերտերի մոտ համակրանք է վայելում կամ սատարում։ Ես ավելի շատ սա եմ տեսնում, այլ ոչ թե ներքին լսարանի վրա ազդելու խնդիրը, որի վրա ինքը թքած ունի»,- ասաց նա։

Հոգեբանը հավելեց, որ երևի թե Փաշինյանի այս վերաբերմունքը տեղին է, որովհետև եթե նա 2020 թվականի պատերազմից հետո կարողացավ իր իշխանությունը պահպանել, ապա կարող ենք ասել, որ մեր հանրությունն արժանապատվությունից զրկվեց և արժանի է կառավարության ղեկավարի այս վերաբերմունքին։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ