Արտաքին 1 տարի առաջ - 11:07 23-09-2024

Իսրայելն առավոտից ավելի քան 80 ավիահարված է հասցրել Լիբանանի հարավին և արևելքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զանգվածային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի առավոտից իրականացվել է ավելի քան 80 ավիահարված, հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը։

«Առավոտյան ժամը 6:30-ից (Երևանի ժամանակով 7:30) ավելի քան 80 ավիահարվածներ են հասցվել Լիբանանի հարավում՝ Նաբաթիե շրջանում գտնվող բնակավայրերին»,- գրում է գործակալությունը։

Միաժամանակ, ըստ գործակալության, զանգվածային ռմբակոծության են ենթարկվել արևելյան Լիբանանի Բեքաա և Հերմել շրջանների յոթ բնակավայրեր։

Կիրակի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել էր իսրայելական բանակի դեմ ինը ռազմական գործողությունների մասին: Ընդհանուր առմամբ, Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել էր ավելի քան 150 հրթիռ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին