Երևանում՝ վերգետնյա և ստորգետնյա անցումների մոտ, Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է․ shamshyan.com
copy image url

Երևանում՝ վերգետնյա և ստորգետնյա անցումների մոտ, Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 22:04 03-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի ցանցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը է տեղի է ունեցել այն վայրում, որտեղ մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում