Ներքին Միտք 45 րոպե առաջ - 12:30 24-10-2026

Իշխանության կողմից հերթական ապօրինի բռնաճնշման նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկում. Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է.

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Artur Astoyan/Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։

Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։

Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի