Ներքին 25 րոպե առաջ - 21:57 28-08-2026

Երևան-Արմավիր ավտոճանապարհին Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս բնակավայրի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Հմայակ Կ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված