Կիևը կպատասխանի ՌԴ-ի զանգվածային հարվածներին․ Զելենսկի
copy image url

Կիևը կպատասխանի ՌԴ-ի զանգվածային հարվածներին․ Զելենսկի

Արտաքին 7 ամիս առաջ - 13:47 27-08-2024
Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Այս մասին Telegram-ի ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։

Զելենսկին գրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։

«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», - ասել է Զելենսկին։