Արտաքին 2 տարի առաջ - 19:06 24-08-2024

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր ռազմագերիներ են փոխանակել

Ուկրաինան և Ռուսաստանը այսօր ռազմագերիներ են փոխանակել՝ յուրաքանչյուր կողմից 115 ռազմագերի։ Միջնորդությամբ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները, որի միջնորդական ջանքերի շնորհիվ այս տարվա ընթացքում 1800 ռազմագերի է փոխանակվել։ Փոխանցում է Azatutyun-ը։

Սա ռազմագերիների առաջին փոխանակումն է ուկրաինական ուժերի Կուրսկի մարզ ներխուժելուց հետո։ Ուկրաինան օգոստոսի 6-ին անսպասելի հարձակում գործեց Ռուսաստանի տարածքի վրա։

Ուկրաինական կայքերի հրապարակած տեսանյութում ազատ արձակված ռազմագերիները երգում են Ուկրաինայի օրհներգը։
Ռուսաստանի պաշպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ փոխանակված զինծառայողները գերեվարվել էին Կուրսկի մարզում։ Նրանք այժմ գտնվում են Բելառուսում և Ռուսաստան վերադառնալուն պես բժշկական օգնություն կստանան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատ արձակված ռազմագերիների հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել։

Նա ասել է, որ նրանք սահմանապահ զորքերի, ազգային գվարդիայի, նավատորմի և զինված ուժերի զինծառայողներ են։

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Դմիտրի Լուբինեցն ասել է, որ ազատ արձակված ռազմագերիներից 82-ը Մարիուպոլի պաշտպաններից են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ