Մամուլ 2 տարի առաջ - 08:27 22-08-2024

«Ժողվարչապետի» այցերից առաջ մաքրազարդում, «անապատացնում» են տարածքը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շաբաթ օրը Եղեգնաձորում անցկացվելիք ֆեստիվառին վարչապետի մասնակցության փաստը Վայոց Ձորն ուղղակի արտակարգ գոտի է դարձրել։ Ոստիկանական ավտոմեքենաներն առավոտից երեկո շրջում են հատկապես Եղեգնաձորում, զննում, մաքրում տարածքը, ինչպես վարչապետի բոլոր այցերից առաջ։

Մեզ պատմեցին, որ հուլիսի վերջերին, երբ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, մասնավորապես Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզի շինաշխատանքներին էր որոշել հետեւել, այցից մոտ երկու ժամ առաջ Երեւանից ժամանած փրկարարները եւ ՆԳՆ այլ աշխատակիցներ մոտ 200 մետր շառավղով, բառի բուն իմաստով, մաքրազարդել էին մանկապարտեզի տարածքը, քարշակներով տարածքից դուրս բերել անգամ կայանված ավտոմեքենաները, հեռացրել մարդկանց, տարածքն «անապատացրել»` ազատելով բոլոր շնչավորներից, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա մոտենալ մեր «դեմոկրատ ու ժողովրդի սիրելի» ղեկավարին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար