«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ:
Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար:
Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց:
Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին: