Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:40 16-08-2024

Ինչ է կատարվում Հրազդանի կիրճում․ Ավինյանը Սամվել Ալեքսանյանին հրահանգե՞լ է կոյուղատար կառուցել

Երեկ՝ օգոստոսի 15-ին, Հրազդանի կիրճում վթարվել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հրազդանի կիրճում մաքրման աշխատանքներ իրականացնելու ժամանակ Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հրահանգել է, որ վերջինս Հրազդանի կիրճի ամբողջ երկայնքով կոյուղատար կառուցի։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այս տեղեկությունը համապատասխխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։

«Առաջին անգամ եմ լսում նման լուր։ Լուրի մասին առհասարակ տեղեկատվություն չունեմ։ Եթե կա «Վեոլիա Ջուր», ով պատասխանատու է կոյուղատարերի համար և վարձակալության պայմաններով դա տրված է «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ իքս, իգրեկ մարդը կամ գործարանը ինչի՞ պետք է կոյուղատար կառուցի։ Տրամաբանորեն եմ ձեր հարցին մոտենում»,- ասաց նա։

Հայկ Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանը տեղյակ չէ, թե որտեղ են լցվում կոյուղատարի կեղտաջրերը․ ««Վեոլիա ջրի» կոլոկտորի վթար է տեղի ունեցել, դա ամբողջությամբ «Վեոլիա ջրի» պատասխանատվության ներքո է՝ թե՛ վթարը վերականգնելը, թե՛ կոյուղին պատշաճ վիճակի բերելը։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի համապատասխան աշխատակիցների հատուկ տեխնիկայիի կիրառմամբ Երևանի քաղաքապետարանը իրականացրել է մի շարք աշխատանքներ։

Ինձ փոխանցված տեղեկատվության համապատասխան՝ կեղտաջուրը հիմնականում ճանապարհի վրա է եղել։ Դա ավելի շատ տեսչականի գործն է, բայց ես գիտեմ, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի գործընթաց, որի արդյունքում բոլոր հարակից շինությունների կեղտաջրերը մեկ հատվածով պետք է գնան, որպեսզի չվնասեն Հրազդան գետը»։

Հարցին՝ Երևանի քաղաքապետարանը ստուգել է արդյոք դեպքի վայրում վթարի ժամանակ շինարարական աշխատանքներ կատարվե՞լ են, թե՞ ոչ՝ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Ես ինքս տեղյակ չեմ, բայց ես տեղյակ եմ, որ այս տարի արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է, որ «Վեոլիա Ջրի» նշված կոյուղում վթար է լինում»։

Oragir.News-ը զրուցեց նաև «Փարվանա» ռեստորանի աշխատակիցներից մեկի հետ, ում պնդմամբ ևս, Սամվել Ալեքսանյանի մասին տեղեկությունները 99% հավանականությամբ չեն համապատասխանում իրականությանը։

«99%-ով չի համապատասխանում, քանի որ կոյուղաջրերի հետ կապված գետը չեն մաքրել, որ մաքրություն անեին, բոլորս կտեսնեինք ու շնորհակալություն կասեինք։ Գետի մեջ իմ կարծիքով մարդ էլ կարան գտնեն, այ տենց կեղտոտ ա գետը։ Մենք ամսվա մեջ մի քանի անգամ մեր ուժերով բերում, մաքրում ենք»,- հայտնեցին «Փարվանա» ռեստորանից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան