Ներքին 4 տարի առաջ - 21:16 11-09-2022

Հրազդանի կիրճում հայտնաբերվել է 38-ամյա կնոջ դի. նա նամակ էր թողել. shamshyan.com

Սեպտեմբերի 7-ին ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Լոռու մարզի բնակիչ՝ 67-ամյա Եսթերիա Հ-ն և հայտնել , որ նույն օրը, ժամ 14։10-ի սահմաններում 38-ամյա դուստրը տանից՝ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բնակարանից դուրս է եկել՝ թողնելով իր կողմից գրված նամակ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Մինչ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ էին կատարում Լիաննա Հ-ին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 18։50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվում, որ Կիևյան փողոցի 2/9 հասցեում կնոջ դի կա։

Արաբկիրի ոստիկանները և քննիչները պարզել են, որ հայտնաբերվածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվող Լիաննա Հ-ն է։ Նրա դին հայտնաբերվում է Հրազդանի կրճում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայնէ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դիակի հայտնաբերման փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ անհայտ կորելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Մալաթիայի քննչական բաժնում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
15:56 Կառավարությունն առաջարկում է Սևանա լճում սիգի որսի չափաքանակը հասցնել 1270 տոննայի