Ներքին Միտք 51 րոպե առաջ - 20:23 21-10-2026

Վերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքանն եք զիջել․ Շարմազանով

Պարոն Միրզոյան, մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել։ ՔՊ-ը ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, ասում են՝ ի՞նչ ենք զիջել։

Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ եք զիջել։ Մի ամբողջ հայկական Արցախ եք զիջել։ Հազարավոր կյանքեր եք զիջել։ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տարածք եք զիջել։

Արարատի սիմվոլն եք զիջել։ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարն եք զիջել։ Անկախության հռչակագրի բովանդակություն եք զիջել։

Բա 2018-ին ձեր «փառապանծ հեղափոխության» ժամանակ ասեիք,որ այդ ամենը ՀՀ-ի հետ կապ չունի։ Դուք բացի հանձնելուց ու զիջելուց այլ բան չեք արել»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված