Ներքին 4 տարի առաջ - 21:25 20-04-2022

Ատեք ինձ, ինչքան կարող եք, հայհոյեք ինձ, ինչքան կարող եք, բայց եկեք, կանգնեք այստեղ, ես կիջնեմ և ներքևից ձեզ կծափահարեմ․ Կ․ Տոնոյան

Արդեն 3-րդ օրն է, ինչ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։ Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիային միացել են հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաև «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Ներկա պատմությունն է այստեղ կերտվում, ու՞ր եք, ուսուցիչնե՛ր, ո՞ւր եք, գիտնականնե՛ր, ո՞ւր եք, պատմաբաննե՛ր, և ընդհանրապես, պետական համակարգի բոլո՛ր աշխատողներ, ի վերջո որ պետություն չունենաք, որտե՞ղ եք աշխատելու։ Հիմա ձեր սենյակներում նստած ի՞նչ եք մտածում, ո՞րն է ավելի թանկ՝ մեկ ամսվա աշխատավա՞րձը, թե՞ մի ամբողջ ապագա, խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ, ես գիտեմ՝ մենք կարող ենք, ես գիտեմ՝ մենք այդ ժողովուրդն ենք, մի նայեք, թե ում եք սիրում, ում չեք սիրում, մարդկանց նայեք ընդամենը որպես այս հրապարակում կանգնած անձանց։ Ատեք ինձ, ինչքան կարող եք, հայհոյեք ինձ, ինչքան կարող եք, բայց եկեք, կանգնեք այստեղ, ես կիջնեմ, ներքևից ձեզ կծափահարեմ։ Եկեք, ինքներդ մեզ առաջնորդեք, ես կգամ ձեզանից յուրաքանչյուրի հետևից, միայն թե այդ ճանապարհը տանի դեպի Կառավարություն՝ ազատագրելու այն թամանյանական շենքերը, որոնցում այդ վիժվածքներն են նստած։ Չի կարելի սա թույլ տալ։ Կոչով դիմում եմ նաև բոլոր մայրերին, որպեսզի ձեր զավակները ապրեն, մենք անզավակ ենք հիմա։ Ես ամեն օր նայում եմ փողոցում քայլող տղաների ու աղջիկների ու ասում՝ Մե՛ն ջան, դու նրանց համար ես ընկել, բա ես ինչ անեմ, որ իրենք էլի այսպես ուրախ լինեն, ուրեմն ես էլ իմ կյանքը պիտի տամ։ Այո՛, կյանքի սրբագույն բանն է՝ կարողանալ զոհաբերել։ Նժդեհն ասում էր՝ զոհաբերիր, զոհաբերիր, անընդհատ զոհաբերիր, որովհետև միայն դրանով դու կմոտենաս Աստծուն։ Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ, այո՛, մեր տղաները ընկան, որ փողոցներում տղա-աղջիկ համբուրվեն, ընկան, որ դուք երջանիկ լինեք, բայց այդ երջանկությունը հնարավոր է միայն մի դեպքում, երբ մենք ազատ ու անկախ հայրենիք ունենք։ Որևէ մեկը, ուրիշ հայրենիք պատկերացնո՞մ է։ Ես կոչ եմ անում բոլոր ծնողներին, ձեր երեխաներին, որ չեք թողնում հրապարակ դուրս գալ, վաղը չեք թողնելու, որովհետև վախենալու եք, որովհետև հետևից թուրքն է քայլելու»,- ասաց Կարին Տոնոյանը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի