Արտաքին 2 տարի առաջ - 09:22 17-07-2024

Էստոնիայում կներդրվի պաշտպանության հարկ

Էստոնիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար և «Eesti 200» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Մարգուս Ցահկնան ասել է, որ երկիրը կսահմանի պաշտպանական հարկ, որը գանձվելու է առնվազն մինչև 2027 թվականը։ Գրում են տեղական լրատվամիջոցները։

«Շեշտը դրվել է պետական ​​բյուջեի ձևավորման հարցում շատ դժվար որոշումների վրա, որովհետև պաշտպանական հարկը լուրջ հարկային բեռ կդառնա հասարակության համար», - ասել է Ցահկնան։

Միաժամանակ հարկը նախատեսվում է մտցնել ժամանակավոր հիմունքներով, հավանաբար մինչև 2027 թվականի մարտը, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։

Ավելի վաղ Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար, բարեփոխիչների կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կալե Լաանետը պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը պարզաբանել էր՝ որպես Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքին դիմակայելու միջոց, սակայն դրա գոյության մասին որևէ ապացույց չէր ներկայացրել։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա