Արտաքին 4 տարի առաջ - 15:47 30-03-2022

Samsung-ը իր սմարթֆոններից հեռացրել է Z տառը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում

Հարավկորեական Samsung ընկերությունը սկսել է հրաժարվել իր սմարթֆոնների անուններում Z մակնշումից, ուշադրություն են դարձրել Android Headlines-ը և NotebookCheck-ը:

Արտադրողն արդեն հրաժարվել է Z տառով մակնշումից իր պաշտոնական կայքերում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի համար: Օրինակ՝ Galaxy Z Fold3 5G ծալովի էկրանով սմարթֆոնն այժմ կոչվում է Galaxy Fold3 5G, իսկ Galaxy Z Flip3 5G-ն՝ Galaxy Flip3 5G:

Ինչպես ենթադրում է պարբերականը, փոփոխությունները կարող են կապված լինել ուկրաինական պատերազմի հետ։ Ընդ որում, Samsung-ի ուկրաինական կայքում նման փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ըստ Android Headlines-ի և NotebookCheck-ի՝ ընկերությունը իր կայքերում շուտով կարող է փոխել սմարթֆոնների անվանումները ամբողջ Եվրոպայում:

Samsung-ն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել այս կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա