Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
Հոկտեմբերի 30-ին Եգիպտոսում ուղևորատար ավտոբուսը բախվել է ավազով բեռնված բեռնատարին։ Պատահարը տեղի է ունեցել առավոտյան՝ Ռաս Ղարեբ–Հուրգադա ավտոճանապարհի 95-րդ կիլոմետրին։
Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ (այդ թվում՝ ավտոբուսի վարորդը)։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 25 ուղևոր։
Ուղևորների թվում եղել են օտարերկրյա զբոսաշրջիկներ: Տեղի պատասխանատու մարմինների փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան Ռուսաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ։
Եգիպտոսի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել՝ պարզելու բախման հստակ պատճառները և ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները։