Ուղիղ եթեր
Ներքին 50 րոպե առաջ - 20:12 30-10-2026

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ շնորհակալություն հայտնելով կառույցների միջև համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար։

Կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման և արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղություններով երկկողմ աշխատանքը։

ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենը ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը և արդյունավետ լուծումների ներդրումը նպաստում են ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու տեսանկյունից։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ, ոստիկանության հրամանատար Վենսան Էհրարդն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Քննարկել են նաև ճգնաժամային և օպերատիվ համակարգման ոլորտների, աղետների ռիսկերի կառավարման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովմանն ուղղված հարցեր։

Կողմերը բաց և կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա