Արտաքին 47 րոպե առաջ - 19:42 30-10-2026

Լարվածության նոր ալիք թուրք-ադրբեջանական հարաբերություններում

Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր երանգ են ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության համատեքստում։

Մինչ Անկարան դիտարկում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, Բաքուն հայտարարել է, որ ողջունում է Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնությունը՝ առաջադրել սեփական թեկնածուին։

Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն ողջունել է ԱՄԷ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբեի թեկնածությունը։ Նրա խոսքով՝ ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել թեկնածուների դիվանագիտական փորձը, անկողմնակալությունը և անդամ երկրների միջև համաձայնության հասնելու կարողությունը։

Հատկանշական է, որ հայտարարության մեջ ուղղակի քննադատություն չի հնչել Սինիրլիօղլուի թեկնածության վերաբերյալ։ Բաքուն նաև չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է աջակցել ԱՄԷ-ի թեկնածուին։

Թուրքական աղբյուրների համաձայն՝ Անկարան պատրաստվում է պաշտոնապես առաջադրել Սինիրլիօղլուի թեկնածությունը, սակայն առայժմ նրա անունը ներառված չէ ՄԱԿ-ի թեկնածուների պաշտոնական ցանկում։

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին, ուստի նրա հաջորդը պաշտոնը կստանձնի 2027 թ. հունվարի 1-ից։ Գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ նշանակում՝ Գլխավոր ասամբլեան։ Ընտրության գործընթացում առանցքային նշանակություն ունի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը, քանի որ նրանք ունեն վետոյի իրավունք։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազանգով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ հրավիրել էր հոկտեմբերի 30-ին Անկարայում կայանալիք «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովին։ Սակայն Ալիևը չի մասնակցի հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այդ օրը նա Բաքվում կմասնակցի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի մրցանակաբաշխությանը։ Գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա