Արտաքին 4 տարի առաջ - 20:59 09-03-2022

Էստոնիայում Տարտուի համալսարանը կարգելի ընդունելությունը ՌԴ և Բելառուսի քաղաքացիների համար

Ռուսաստանի և Բելառուսի այն քաղաքացիները, որոնք Էստոնիայում կացության թույլտվություն չունեն, հաջորդ ուսումնական տարվանից չեն կարող ընդունվել Տարտուի համալսարան։ Այս մասին հայտնում է err.ee պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ ուսանողները, որոնք արդեն սովորում են համալսարանում, կկարողանան շարունակել ուսումը։
«Մեր կրթական ծառայություններին հասանելիությունը հարյուրավոր ապրանքների և ծառայությունների նման, որոնք կախված են արևմտյան երկրներից և բիզնեսներից, ներկայումս հասանելի չէ [Ռուսաստանի] քաղաքացիներին… Համալսարանն այս որոշումը կայացրել է այս պատժամիջոցների համատեքստում», - հայտարարել է համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Աունե Վալկը։
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, որը նախկինում զբաղեցրել է Տարտուի համալսարանի ռեկտորի պաշտոնը, այս որոշումը հակասական է անվանել և ասել, որ այն կարող է վերանայվել ապագայում:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա